Նորություններ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է տոնախմբող էրեբունցիներին
Մայրաքաղաքի ծննդյան օրը տոնախմբող երևանցիների ու հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է 2798-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում:
Պատանի շախմատիստների հետ համաժամանակյա սեանս են անցկացրել միջազգային գրոսմայստերները
Շախմատասեր մեր համաքաղաքացիների համար Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում Մանուշյանի պուրակում կազմակերպվել էր հետաքրքիր մի միջոցառում, որի շրջանակում Երևանի շախմատային դպրոցների տարբեր տարիքի երիտասարդներ իրենց ուժերն էին փորձում անվանի շախմատիստների հետ։
Հարազատ ու սիրված մեղեդիներ՝ փողային նվագախմբերի կատարմամբ
Հյուսիսային պողոտայում Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին սպասում էր ևս մեկ գեղեցիկ անակնկալ՝ փողային նվագախմբերի տոնական քայլերթ։
Երևանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են պարալիմպիկ մարզիկներն ու մասնակիցները
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել մեր համաքաղաքացի-պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների ամենամյա տոնական երթը: Միջոցառման կազմակերպիչները հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով և հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք,ընթացքում
Քաղաքապետի ոսկե մեդալներ և «Երևանի զինանշան» հուշամեդալներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար
Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա ու արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել Հայաստանի ազգային արխիվի
Տարոն Մարգարյան. «Ձեզանից յուրաքանչյուրն իր նվիրված աշխատանքով իր ավանդն է բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը»
Երևանի 2798-ամյակի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր իրենց զգալի ավանդն ունեն մայրաքաղաքի ձեռքբերումներում և արել ու անում են ամեն ինչ, որպեսզի Արևի քաղաք Երևանն ավելի լավը դառնա:
Վինդսերֆինգ և թիավարություն՝ Կարապի լճում
Մայրաքաղաքի տոնին նվիրված ինքնատիպ միջոցառումներից մեկն էլ կազմակերպվել էր Կարապի լճում: Այստեղ իրենց վարպետությունն են ցուցադրել առագաստանավային սպորտի ներկայացուցիչները: Երևանի առագաստային ակումբի շուրջ երկու տասնյակ սաները ներկայացրել են մարզական տարբեր հետաքրքիր հնարքներ: Առագաստանավորդներից բացի, ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաև թիավարողները:
Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի կողմից
Երևանի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական
Երևանի տոնը շնորհավորել են նաև ազգային փոքրամասնությունները
Երևանի 2798-րդ տարեդարձը շնորհավորել են նաև մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարերի պուրակում ազգային փոքրամասնությունների համույթներն ու անհատ կատարողները համերգային ինքնատիպ ծրագրով ողջունել են Արևի քաղաք Երևանի ծննդյան օրը:
Երևանի քաղաքապետը ծանոթացել է փոքրիկ նկարիչների աշխատանքներին
Երևանի ծննդյան օրը քաղաքապետարանի հարակից հրապարակը մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներինն էր. «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը Երևանի հանդեպ:
Երևանի տոնը մանուկները նշել են Մանկական զբոսայգում
Մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձը փոքրիկ երևանցիները նշել են Մանկական զբոսայգում: Այստեղ հատուկ երեխաների համար կազմակերպված մանկական տոնական ծրագրում ներառվել են տիկնիկային ներկայացումներ, երեխաները մասնակցել են նաև զանազան խաղ-մրցույթների: Բացի այդ, մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև զբոսայգու տարբեր հատվածներում ելույթ ունեցող աճպարարների հնարքներին:
Հնաոճ ավտոմեքենաներ՝ Արևի քաղաքում
Յուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել: