Նորություններ

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Անկախություն» խորագրով ցուցահանդես
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը` Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը ներառում է 19-21-րդ դդ. ստեղծագործած հայ նշանավոր արվեստագետների և մերօրյա ստեղծագործողների բազմաշերտ մշակութային արժեքները:
Երևանի ծննդյան օրվան ընդառաջ ավարտին են մոտենում ձևավորման աշխատանքները
Մայրաքաղաքի ծննդյան օրվան ընդառաջ ավարտին են մոտենում տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարրարա քաղաքի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ:
Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի,

Երիտասարդ կամավորները բաժանում են «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության տեղեկատվական ուղեցույցներ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության նախօրյակին, սկսած հոկտեմբերի 6-ից, երիտասարդ կամավորները մայրաքաղաքի վարչական շրջաններում բաժանում են հոկտեմբերի 8-ին նախատեսված մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումների վայրերի ու անցկացման ժամերի տեղեկատվական ուղեցույցներ:

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի առթիվ:Գրի ու գրականության, գրքի նկատմամբ մեր ժողովրդի առանձնահատուկ սերն ու վերաբերմունքը գալիս է դարերի խորքից: Այսօր ձեզ է վստահված ոչ միայն այդ սերն ու վերաբերմունքը պահպանելու,

Դասասենյակ` հերոսի անունով
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ:

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 10-րդ
Հոկտեմբերի 6-ը «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի վերջին` 10-րդ օրն է: Համապատասխան ձևավորմամբ և նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների հետ միասին առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:
Բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար մի շարք ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում հյուրընկալել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցների ու Երկրապահ կամավորական միության անդամների:

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 474 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված, 2 շենքի բակ: