Նորություններ

Սեպտեմբերի 23-29-ը մայրաքաղաքում ծնվել է 483 երեխա
Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 483 երեխա՝ 261 տղա, 222 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40605 քաղաքացի:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին ու գրադարանային համակարգի աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ և Գրադարանավարի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին ու գրադարանավարներին:

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 9-րդ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 9-րդ օր. նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների հետ միասին առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Օրվա ընթացքում նվերներ են բաժանվել 275 ընտանիքների:
Ավագանու որոշումով մի շարք ընտանիքներ բնակարան կստանան Երևանի ծննդյան օրվա առթիվ
Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի հիշատակը:
Երևանի ավագանին հաստատեց Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը
Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հայրենական սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Եվ դա պատահական չէ, քանզի որոշակի տարիքից մարդու

Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ փուլը
Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» խորագրով ծրագրի 2-րդ փուլը: 2-րդ փուլի մեկնարկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը,

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 8-րդ
Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 8-րդ օրը: Համապատասխան ձևավորմամբ ու նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:

Մայրաքաղաքի պարսկերեն ուսումնասիրող դպրոցները համալրվեցին նոր դասագրքով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով դեսպանի խորհրդական Մաջիդ Մեշքիի հետ աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները,

Մայրաքաղաքի մի շարք հատվածներում առաջիկայում կտեղադրվեն էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ:

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 7-րդ
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագրի 7-րդ օրը: Նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:

Շուրջ 1700 ընտանիք արդեն իսկ ստացել է «Արևի քաղաք» սոցիալական ծրագրի շրջանակում համապատասխան նվերները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում շարունակվում է սեպտեմբերի 27-ից մեկնարկած սոցիալական բաղադրիչ ծրագիրը: