Նորություններ

Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները
Հոկտեմբերի 26-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին հաստատել է ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը:

Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.6 և հ.60 դպրոցների աշակերտները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է Հակոբ Կարապենցի անվան հ. 6 և Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, ովքեր գերմանական կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրով սեպտեմբերի 19-30-ը փոխանակման ծրագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին:
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդես
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի,

Հոկտեմբերի 14-20-ը մայրաքաղաքում ծնվել է 451 երեխա
Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 451 երեխա՝ 246 տղա, 205 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37151 քաղաքացի:

Դավթաշեն վարչական շրջանն անվասայլակներ է տրամադրել ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հատուկ կարիքներ ունեցող անձանց
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը:

Նոր ձևավորված հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Բակերի համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան:

Աջափնյակ վարչական շրջանի նվերը Շուշիի փոքրիկներին
Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության շրջանակում շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների և համայնքների միջև: Այդ համատեքստում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի շրջանի վարչակազմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում իրականություն է դարձել ևս մեկ ծրագիր:

Գործարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցը
Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Նուբարաշենի խճուղու 5 կմ ճանապարհահատվածն ապահովվել է արտաքին լուսավորությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ներդրումային բոլոր ծրագրերը հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքում:

Տարոն Մարգարյան. «Հանրությանը պարբերաբար ներկայացնելով նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Տարոն Մարգարյան. «Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: