Նորություններ

Տարոն Մարգարյան. «Բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:

Նոյեմբերի 12-ը համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր է
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կակաչների սոխուկների տնկման և այգիների մաքրման աշխատանքները:

Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:
Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Քաղաքացիների ընդունելությունները կկազմակերպվեն նոր ժամանակացույցով
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները ս.թ. հոկտեմբերի 24-ից կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.
Երևանի հ. 126 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 126 մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Հիմնանորոգումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել շուրջ 350 փոքրիկների առջև:

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 266 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 631 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց ու նրբանցք և 1 խաղահրապարակ:

Քաղաքացիների ընդունելություններին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և այլ պատասխանատուներ
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Տարոն Մարգարյան. «Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ հայազգի գիտնականի անվանելու առաջարկը մեզ համար իսկապես ուրախալի փաստ է»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևին և հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, ովքեր Երևանում են՝ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով:

Եվս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության ևս 5 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջին տասը վերելակներն ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, ևս տասը` 2015-ին: