Նորություններ
Տարոն Մարգարյան. «Պետք է այլընտրանքային լուծումներ գտնել բակային տարածքներ կառուցելու համար»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով բակերի բարեկարգման տարեկան ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, իրավաբանական վարչություններին,

Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյան. «Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին:

Մայրաքաղաքում կայացել է վազքի Երևանյան երկրորդ կիսամարաթոնը
Երևանյան անցնող կիրակին նաև ակտիվ հանգստի սիրահարների համար էր: Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վազքի երկրորդ կիսամարաթոնը, որի գլխավոր նպատակը զանգվածային սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպ քարոզելն էր:
Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի մայրաքաղաք պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Ռիգայում հանդիսավորությամբ բացվել է «Երևան» անունը կրող այգի
Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»
Հարգելի համաքաղաքացիներ, Հոկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը:

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Հարգելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 158-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,

Մայրաքաղաքն ունեցավ մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները մեծացնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով այս տարի

Սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից մշտական ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքում բնակվող սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներն ու նրանց երեխաները, որոնց համար տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ծրագրեր: