Նորություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր վաղ առավոտյան մեկնել է Ռիգա:

Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը
Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը:

«Հայաստանի փոքրիկ երգիչները» Եվրոպայում ներկայացրել են ՀՀ 25-ամյա անկախության սերունդը
Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագրով համերգային շրջագայություն է կատարել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Գերմանիայի, Դանիայի, Բելգիայի և Նիդերլանդների 9 քաղաքներում։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Հարգելի՛ համաքաղաքացիներ, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ճանաչված հայազգի ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին: Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Ալինա Ենգիբարյանի դերակատարումը հայերի համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի տարածման գործում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին:

Մայրաքաղաքի տոնը նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում
Երևանի ծննդյան 2798-ամյակը գերմանահայ մեր հայրենակից Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում: Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոթեն, բազմաթիվ գերմանահայեր ու գերմանացիներ։

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 541 շենքի 898 մուտք:

Սպորտլանդիա` Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների միջև
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի տարածքում տեղակայված մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան` «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով:

Երևանյան բարեկարգ բակերի թիվը կհամալրվի ևս մեկով
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016 թ. աշխատանքները: Շուտով բնակիչներին նոր տեսքով կներկայանա նաև Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 54/3 շենքի բակը:

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 589 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել մեկ շենքի բակ: