Նորություններ
Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա առթիվ:Շուրջ մեկ դար առաջ այս օրերին, հենց մարտի դաշտում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, վճռվեց Հայաստանի առաջին հանրապետության և, ընդհանրապես, Հայաստանի լինելու խնդիրը: Վճռվեց բացառապես հայերի՛ս բազկի ուժով, քանզի կենաց ու մահու այդ կռվին,
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրավերով ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ավարտին հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է 412 տոննա աղբ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն այս անգամ ևս աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցները:

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների և ճանապարհների հարակից գոտիները:

Արտաշատի խղուճուղու հարակից տարածքում իրականացվել են սանմաքրման աշխատանքներ
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում պատճաշ տեսքի է բերվել նաև Արտաշատի խճուղու հարակից տարածքը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով ճանապարհին հարող տարածքից հեռացվել է մեծ քանակությամբ աղբ: Մասնակիցներին տեղում բաժանվել են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, օգտագործվել են նաև տեխնիկական միջոցներ:

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշի հիշատակի օրը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը:

Աշնակում նշվել է Ֆիդայատոնը
Ավանդույթի համաձայն` Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այսօր նշվել է Ֆիդայատոնը: Հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու սոցիալական ապահովության վարչությունների պետեր Հայկ Ասատրյանի և Ռուզաննա Զաքարյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Աշնակ:

Սանմաքրման լայնածավալ աշխատանքներ` Հաղթանակի զբոսայգում
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ներառվել է նաև Հաղթանակի զբոսայգու տարածքը: Մինչ գործընթացի մեկնարկը, բոլոր մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, բահեր, փոցխեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Հանրապետական շաբաթօրյակի համատեքստում մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը
Հիմք ընդունելով հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ:

Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: