Նորություններ

Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը:

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներ
Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի համատեքստում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները: Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ
Մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են դեռատիզացիայի կամ կրծողների դեմ պայքարի միջոցառումները:

Մայիսի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 210 տղա, 174 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42393 քաղաքացի:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 4000 աշակերտ այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Անվճար այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:

Ներքին շաբաթօրյակներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում
Ամեն շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում, նախապես հասցեագրված տարածքներում կազմակերպվում են ներքին շաբաթօրյակներ: «Սանիթեք» ընկերության ու կոմունալ ծառայությունների ուժերով մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:

Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ի դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների և մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

«Թանգարանների գիշեր»-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում
«Թանգարանների գիշեր»-ը հերթական անգամ մարդաշատ և աշխույժ է եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններում: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով «Թանգարանների գիշեր» ծրագիրն այս տարի կրել է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Շարունակվում է մուտքերի նորոգման 2017 թվականի ծրագիրը
Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը մեկնարկել է գարնանից: 2017թ. մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1618 մուտք, որն աննախադեպ է: Նշենք, որ ընթացիկ տարվա ծավալը շուրջ 2 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը: Մինչ օրս արդեն նորոգվել է ավելի քան 250 մուտք:

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 245 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 200-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: