Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Մայիսի 9-ին վաղ առավոտից մարդաշատ էր Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն, օրվա հերոս վետերանների հետ միասին այստեղ էին այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի համաքաղաքացիներ,մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:Պատմության ընթացքում հայը բազմիցս է ապացուցել, որ կարողանում է խաղաղ, ստեղծագործ առօրյան թողնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը:Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները համալրվել են նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով
Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության մարզական օջախները համալրվում են նոր ու ժամանակակից մարզագույքով: Մայրաքաղաքի մարզադպրոցներին հերթական մարզագույքի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը դրանց տնօրենների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
Սիրելի երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:Մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին ազգի ամենանվիրյալ զավակներն են միշտ ոտքի ելել ու ամեն անգամ աշխարհին ապացուցել են, որ հայը ոչ միայն ստեղծագործ աշխատանքով, այլ նաև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում կազմակերպված Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները:

Մայրաքաղաքում տրվել է Երևանի արևելյան մարտարվեստների փառատոնի պաշտոնական մեկնարկը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին:

Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, պաշտոնատար այլ անձանց և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարին մասնակցում է շուրջ 1000 մարզիկ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ
Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լավագույն ուսանողուհին արժանացել է Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբի բացման արարողությանը: Ակումբի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը
Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի