Պահոց

06.05.2017

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 24-28-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 452 վնասված լուսատու:  Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա

06.05.2017

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 264 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 229-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: 

“BILLY's BAND” concert within the frames of Saint Petersburg Days in Yerevan
05.05.2017

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «BILLY՚s BAND» խմբի համերգը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը:

Yerevan Mayor and Saint Petersburg Governor laid flowers at the monument to children of Siege of Leningrad
05.05.2017

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: 

Saint Petersburg Dyas in Yerevan: Valeri Plotnikov's photo exhibition in Yerevan History Museum
05.05.2017

Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Վալերի Պլոտնիկովի լուսանկարների ցուցահանդեսը

Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանագարանում բացվել է պետերբուրգցի հայտնի լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովի «Անցած դարաշրջանի դիմանկարը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

05.05.2017

Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում վթարային ծառերի հատման առիթով

Հարգելի′ գործընկերներ, սիրելի′ համաքաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում հատված ծառերի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգության հետ կապված,

05.05.2017

«Մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում 50-ից ավելի հասցեներ են մաքրվել

Ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ: 

Saint Petersburg Days in Yerevan: experience exchange with doctors from Saint Petersburg
05.05.2017

Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. առողջապահական ոլորտում փորձի փոխանակում՝ ՌԴ-ից ժամանած բժիշկների հետ

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետները փորձի փոխանակում են իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում: Հյուրերի թվում եղել են մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ, դեղագետներ:

Exhibition “ I am drawing Saint Petersburg” has opened in Yerevan City Hall
05.05.2017

«Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» խորագիրը կրող ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթում հաղթած երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված շուրջ 40 աշխատանքներին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Mayor Taron Margaryan meets with Saint Petersburg Governor Georgi Poltavchenko
05.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Saint Petersburg Governor renders memory tribute to victims of Armenian Genocide
05.05.2017

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

05.05.2017

Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ,  ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21:30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Տեսանյութեր

...
26.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
19.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
12.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
05.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում