Պահոց

Yerevan Council of Elders confirmed the five-year program of Yerevan development planned for 2018-2022
31.10.2017

Երևանի ավագանին hաստատել է Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը

Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: 

31.10.2017

«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը

Հոկտեմբերի 31-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրի մասին որոշման նախագիծը։

432 babies were born in Yerevan from 20 to 26 of October
31.10.2017

Հոկտեմբերի 20-26-ը մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 432 երեխա՝ 259 տղա, 173 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36768 քաղաքացի:

Guidelines for external look and convenient city environment of Yerevan will be worked out
30.10.2017

Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին,

30.10.2017

Հանձնարարվել է հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: 

30.10.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն աղբահանության և սանմաքրման աշխատանքների կատարման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ: 

Working group for improving Yerevan’s position in “Doing business” rating is to be formed
30.10.2017

Երևանում Doing Business-ի ցուցանիշի բարելավման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերին, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ուղղությամբ առաջարկներ մշակելու և ներկայացնելու նպատակով:

Yerevan Mayor and RA Minister of Defence familiarize themselves with the process of construction od “Azatamartiks park” in Stepanakert
28.10.2017

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի «Ազատամարտիկների այգու» կառուցման աշխատանքների ընթացքին

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի

28.10.2017

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը հանդիպել են սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողներին

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին նաև

Yerevan Mayor and RA Minister of Defence are leaving to the frontier military units together with the parents of the servicemen from Yerevan
27.10.2017

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ միասին ուղևորվել են սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: 

Mayor Taron Margaryan watches the process of “Climathon Yerevan” hackathon held in Yerevan for the first time
27.10.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը քաղաքի օդի մաքրմանը նպաստելն է: 

27.10.2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 դպրոցը 50 տարեկան է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Տեսանյութեր

...
11.05.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
04.05.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
27.04.2024

«Երևան» հեռուստահաղորդում

...
20.04.2024

«Երևան» հեռուստահաղորդում