Նորություններ

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Բելառուսի Մագիլյով նահանգի պատվիրակության հետ
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մագիլյովի նահանգապետի տեղակալ Ռուսլան Ստրախարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ու «Մագիլյովլիֆտմաշ» ընկերության տնօրենը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ: Անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:

Երևանի ու Նեապոլի միջև նախատեսվում է ստորագրել գործակցության համաձայնագիր
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Իտալիայի Նեապոլ քաղաքի քաղաքապետի արտաքին հարցերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ Նեապոլի հետ գործակցություն ծավալելու և քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու գործում:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի հետ: Քաղաքապետի պաշտոնակատարը շնորհավորել է

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:

Երևանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ. երևանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Չինաստանում էր
Արտաքին կապերԵրևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:

Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին:

Երևանն ու Աստանան մտադիր են զարգացնել գործընկերային կապերը
Արտաքին կապերԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Ողջունելով հյուրին` Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը՝ նշելով, որ երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար կա լայն դաշտ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
Արտաքին կապերՄայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի