Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.12.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 4684-Ա որոշմամբ.
2019 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N4678-Ա որոշումը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
3) Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
4) «ՄԱՔՍ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներդրումներ կատարելու առաջարկին հավանություն տալու և Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի փետրվարի 11-ի N112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5) Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող գույքի վերակառուցման և հիմնանորոգման ծրագրին հավանություն տալու, գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
6) Երևան համայնքի և «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև Էրեբունի թանգարանի ընդարձակ նախագծի վերաբերյալ համագործակցության պայմանագրին հավանություն տալու մասին:
7) Երևան համայնքի սեփականություն համարվող Մանանդյան փողոցի հ.34 շենքի հ.57 բնակարանն անհատույց օտարելու մասին:
8) Երևան համայնքի սեփականություն համարվող Մանանդյան փողոցի հ.34 շենքի հ.52/1 բնակարանն անհատույց օտարելու մասին:
9) Երևան համայնքի սեփականություն համարվող Շարուրի փողոցի 29-րդ շենքի հ.16 բնակարանն անհատույց օտարելու մասին:
10) Երևան համայնքի սեփականություն համարվող Քանաքեռ ՀԷԿ հ.3 շենքի հ.7 բնակարանն անհատույց օտարելու մասին:
11) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
12) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
13) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
14) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
15) Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ