ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.09.2022

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3307-Ա որոշմամբ.
2022 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1) Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
2) Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5) Երևան քաղաքի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
6) Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի N 613-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
7) Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
8) Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
9) Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
10) Գույք նվիրաբերելու մասին:
11) Երևան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին:
12) Երևանի ենթակայության մի շարք բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատելու մասին:
13) Երևանի քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N498-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
14) Երևան համայնքի սեփականություն համարվող Հ. Մանանդյան փողոցի հ.3 շենքի հ.10 բնակարանն անհատույց օտարելու մասին:
15) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
16) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
17) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
19) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
20) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
21) Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
22) Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու և նպատակային նշանակությունները փոխելու մասին:
23) Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ