ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
3. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
4. Գ. Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով Կարեն Սահակյանին պատկանող հողամասը Արտաշատի խճուղու հ.63 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. «Երևանի հ.104 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքում անձրևաջրերի հավաքման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոց 3-րդ նրբանցք հ. 4/1 հասցեում բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոց հ. 111/7 հասցեում ֆուտբոլի դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ.70/2 հասցեում հասարակական նշանակության շինության՝ մեծածախ առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 25 հասցեում պահեստային շինության (անգար) կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ. 54/12-54/9 հասցեում հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ.45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց հ. 6/3 և 8 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց հ. 27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
18. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
23. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան քաղաքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն ներդնելու, միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
26. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
27. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: (Չզեկուցվող)
28. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
29. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Զեկուցվող)
30. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ