Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.10.2025

 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  5-րդ  նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
4.    «Մալաթիա-Սեբաստիա» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի գծով պարտավորության և սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկվող տոկոսների՝ Երևան քաղաքի բյուջե վճարումից ազատելու մասին: (Չզեկուցվող)
5.    Վարչական իրավախախտում կատարած անձանց փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N632-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
9.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Որպես նվիրաբերություն հողամաս տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ.17/2 հասցեում լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց հ.10/18 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործու-նեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա հ.31 հասցեում առևտրի կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17.    Հակոբ Հակոբյանի հեղինակած «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի  մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքում Ալեքսանդր Աճեմյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքում Արամ Սաթունցի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
21.    Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանափոխելու մասին: (Զեկուցվող)
22.    Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
23.    Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
24.    Տարոն Արտավազդի Մուրադյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: (Զեկուցվող)
25.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
26.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ