ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը
ՕՐԱԿԱՐԳ
1, Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
2, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի N724-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3, Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
4, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 301-Ն և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 253-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6, «Երևանի սոցիալական ծառայությունների կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
7, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
8, Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
9, Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/10 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով «Ասլենդ» ՓԲԸ-ին պատկանող հողամասը Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/10 հասցեին կից գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
10, Հաղթանակ 9-րդ փողոց 1-ին նրբանցք հ.1բ հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
11, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)
12, Վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առգրավված առարկաները վերադարձնելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)
13, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյան փողոցի հ.23/22 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց հ.23 հասցեում բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոց հ.56/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեությանը իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի հ.36/6 հասցեում այգու բարեկարգման, հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցի հ.16/5 հասցեում վարչատնտեսական համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.45/12 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի հ. 119 հասցեում «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի վերակառուցման, հիմնանորոգման, ընդլայնման, նոր օժանդակ շինությունների կառուցման և բակի բարեկարգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
20, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի հ. 197ա հասցեում «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
21, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց հ.11/2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
22, «ՀՀ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 22 գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
23, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
24, Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
25, Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ