Նորություններ
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Լիոնի իր գործընկերոջը
Հոկտեմբերի 23-ին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի շրջանակներում այցին վերաբերող հարցեր։
Ծառատունկ՝ հ. 36 մսուր-մանկապարտեզի բակում
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 մսուր-մանկապարտեզի բակում անցկացվել է ծառատունկ։ Տնկվել է 240 ծառ և ավելի քան 300 մետր երկարությամբ հատվածում՝ տոսախ (սամշիտ) մշտադալար դեկորատիվ թփեր:
Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով, hոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով:
Ծառատունկ՝ Աջափնյակ վարչական շրջանի բարեկարգված բակերում
Հոկտեմբերի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի բարեկարգված բակերում մեկնարկել է աշնանային ծառատունկը։
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Երևանի քաղաքապետարան
Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը,
Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում
Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը:
Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում: Կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով:
Պեկինի պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարան
COP17-ի շրջանակում Երևան ժամանած Պեկինի փոխքաղաքապետ Սիոն Վընի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարան:
Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նախաձեռնությամբ: Այն կգործի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում: Տարածքում կանցկացվեն մանկական վարպետության դասեր, աշխատարաններ, ինչպես նաև պանելային քննարկումներ:
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանյան լիճ
COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Սիոն Վընի գլխավորած պատվիրակությունը։ Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։
Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները
Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։