Նորություններ

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 838 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երրորդ անգամ մայրաքաղաքում անց է կացվում շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարը:

Հունիսի 1-ը հագեցած կլինի երեխաների համար բազմապիսի միջոցառումներով
Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝
Երևանի 2-րդ գումարման ավագանին ավարտել է աշխատանքը
Երևանի ավագանու 2-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստի օրակարգը սպառելուց հետո Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը համառոտ ներկայացրել է Երևանի 2-րդ գումարման ավագանու գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, 2013-2017 թվականների ընթացքում գումարվել է ավագանու 52 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 743 որոշում, որից 722-ը կատարվել է, 21-ն ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը
Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Նոր բնակարաններ՝ Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին
Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.105 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին:

Մայիսի 19-25-ը մայրաքաղաքում ծնվել է 398 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 398 երեխա՝ 200 տղա, 198 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 43257 քաղաքացի:

«Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվի շուրջ 60 միջոցառում
Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ շարունակվում են մաքրման, ծաղկապատման և խոտհնձի աշխատանքները:

Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 19-ից
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ապահովել մշտական հետադարձ կապ մեր համաքաղաքացիների հետ»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները:

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելը կանխարգելելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շաբաթ օրը կայացած համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբի հավաքման ու տեղափոխման լայնածավալ աշխատանքներ են կատարվել ողջ մայրաքաղաքում ու հատկապես այն վայրերից, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ: