Նորություններ

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների:
Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կ.Դեմիրճյանի հուշարձանը
Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ
Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ.

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ:

«Ազգերի բարեկամություն» փառատոնի մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել Պարի միջազգայի օրվան նվիրված «Ազգերի բարեկամություն» փառատոնին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ, վերջին տարիներին մայրաքաղաքում անցկացվող նման փառատոները ավելանալով, ոչ միայն աշխուժացնում են մշակութային կյանքը, այլև մրցակցության շնորհիվ որակական չափանիշներն են բարձրացնում։

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այցելել է Շինարարների 15 վթարային շենք
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ այցելել է Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնության շենք և հանդիպել բնակարանից չտեղափոխվող ընտանիքի անդամների հետ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների նախապատրաստման ընթացքին:

Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է 13 դաստիարակ:
Մեդալներ՝ պարարվեստի գործիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է Հայաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած պարարվեստի գործիչների։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ
Պարարվեստի հարգելի գործիչներ,շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ աշխարհում ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: Արվեստասեր հասարակության համար սա ոչ միայն տոն է, այլև հրաշալի առիթ՝ ներկայացնելու գեղարվեստի հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի ձեռքբերումները:

Եռօրյա սեմինար՝ ուղղված նախագծերի կառավարման բարելավմանը
Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև 2011թ. կնքված համագործակցության բազմոլորտ, այդ թվում նաև փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։

Կայացել է «Երևանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը
«STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։