Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբում հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար՝
1. Ֆինանսական մասնագետ
2. Գնումների մասնագետ
3. Տեխնիկական մասնագետ
4. Ինստիտուցիոնալ մասնագետ
5. Իրավաբան /պայմանագրերի կառավարման մասնագետ
6. Մոնիթորինգի և գնահատման մասնագետ
7. Հողի օտարման և տարաբնակեցման մասնագետ
8. Հաղորդակցության և հանրության հետ կապերի մասնագետ
9. Բնապահպանության մասնագետ
10. Օգնական/թարգմանիչ
Մրցույթին մասնակցել ցանկացողները աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում:
Հայտերը պետք է ուղարկվեն vacancy@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2012թ. հոկտեմբերի 25-ը:
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:
<<Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ