ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
2. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
3. Արարատյան փողոց հ.95 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:(Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 458-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.4/3 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի 1-ին անցուղի հ.32/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
10. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքում Մետաքսեի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
14. Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
16. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Զեկուցվող)
17. «Հրազդանի կիրճ» պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ