Նորություններ
Ավանցի 30 երեխաներ շուրջ 20 օր կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի մարզաառողջարանային ճամբարներում:
Ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային ցուցանակները
Մայրաքաղաքի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության,
Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ
Բնակելի, հասարակական, կոմունալ շինարարության օբյեկտների, ինժեներական հաղորդակցուղիների համակարգերի, ավտոմոբիլային ճանապարհների, թունելների, կամուրջների, գետնուղիների նախագծերի մշակման ու գեոդեզիական, ինժեներա-երկրաբանական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգի համար
Շենգավիթ վարչական շրջանի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «հանդբոլ» մարզաձևում
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարում հանդբոլը 4-րդ մարզաձևն էր: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների հանդբոլի թիմերը օրեր շարունակ վիճարկում էին հաղթողի կոչումը:
Հուլիսի 8-21-ը մայրաքաղաքում ծնվել է 1004 երեխա
Հուլիսի 8-21-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 1004 երեխա՝ 506 տղա, 498 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 68547 քաղաքացի:
Կշարունակվի խիստ վերահսկողությունը մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն:
Կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019թթ. աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2016» միջոցառումների եռամսյա ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,
Նկարազարդման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառուցվածքների ներկման աշխատանքները: 2016 թվականին նախատեսված է նկարազարդել 268 բակային տարածք: Հաշվետու ժամանակահատվածում նկարազարդվել է 104 բակային տարածք, ևս մի քանիսում աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Երևանյան ամառ 2016». «Ողջույն Նոր Նորքից»
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումներից հերթականը կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում: «Ողջույն Նոր Նորքից» խորագրով տոնական համերգի ընթացքում ի մի են բերվել նաև Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարների արդյունքները:
Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հաղթող
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետևել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող