Նորություններ
Արաբկիրցի ծնողներն այցելել են Հանքավանի «Արագած» ճամբարում հանգստացող իրենց երեխաներին
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից երեք հերթափոխով ամառային հանգիստն անցկացնում են Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում:
Ավարտին են մոտենում ծաղկասածիլների տնկման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 2,7 միլիոն ծաղկասածիլ` 7,3 հա տարածքում։ Այս ցուցանիշը ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 0,1 հա-ով։ Հիմնականում տնկվել են գեորգենի, տագետես, պետունյա, մեխակ, ցինյա, խորդենի,
Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաաղքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 489 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց և 4 բակային տարածք: Վերացվել են այգիների և
Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքները
Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 671 շենքերի հարթ տանիքներ` 76215 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով:
Շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարեկան ծրագրով ավարտին են մոտենում Անդրանիկի 35, 37 շենքերի հարևանությամբ գտնվող ընդարձակ բակի բարեկարգման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Հուլիսի 8-14-ը մայրաքաղաքում ծնվել է 486 երեխա
Հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 486 երեխա՝ 214 տղա, 272 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35996 քաղաքացի:
Գովազդային գործակալությունների տնօրենների հետ քննարկվել են ոլորտին առնչվող օրենքներում տեղ գտած փոփոխությունները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը մայրաքաղաքի գովազդային գործակալությունների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել , որի ընթացքում քննարկվել են 2016թ. հունիսի 7-ին «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները:
Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը
Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական դարձած «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը։
Ծաղկաձոր են մեկնել նաև «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի հաշմանդամ մարզիկ ունեցող ընտանիքները
ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա են մեկնել նաև Երևանը ներկայացնող, հաշմանդամ մարզիկ ունեցող 11 ընտանիքները:
Հավաստագրեր՝ «Ներառական կրթություն» թեմայով դասընթացի մասնակիցներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հավաստագրեր է հանձնել «Ներառական կրթություն» թեմայով մոդուլային ուսուցման դասընթացի մասնակիցներին: Երևանի քաղաքապետարանի և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցել են կրթության առանձնահատուկ
Մալաթիա-Սեբաստիայի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «ֆուտբոլ» մարզաձևում
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 3-րդ մարզաձևը ֆուտբոլն էր: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների ֆուտբոլի թիմերը պայքարում էին հաղթողի կոչման համար: «Երևանի կաշվե գնդակ» կոչվող ֆուտբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի 4 շինություն
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: