Նորություններ
«Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր
ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Երևանը ներկայացնող 12 ընտանիք հուլիսի 18-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա:
Մամլո հաղորդագրություն
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում:
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաև գործընկեր համայնքների ղեկավարների հետ:
Մայրաքաղաքում անցկացվեց «Ձմերուկի» 4-րդ փառատոնը
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը: Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է ժամկետային զինծառայողներին
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է նաև ժամկետային զինծառայողների հետ: Զրույցի ընթացքում զինվորները վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են կատարում իրենց մարտական ծառայությունն ու պաշտպանում հայրենիքի սահմանները:
Մանկական ուրախ ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում տեղի է ունեցել «Ողջույն Նուբարաշենից» խորագրով մանկական ուրախ ժամանցային միջոցառումը:
Երևանի զբոսաշրջային ընկերությունները ճանաչողական այցով Արցախում են
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։
Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված 5 և առավել ծանր վիրավորում ստացած ևս 5 ստեփանակերտցիների ընտանիքներ:
Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի «Հանրապետական», «Մանկական» հիվանդանոցներում և Ստեփանակերտի ծննդատանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հուլիսի 15-ից 17-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, Երևանի «Սուրբ
Տարոն Մարգարյան. «Այսուհետ պետք է մնայուն աշխատանքներ իրականացնենք, որոնք կնպաստեն ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ժամանակ ամփոփվել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների ու ԼՂՀ շրջանների և համայնքների միջև հաստատված համագործակցության արդյունքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալին
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալին: Հեռագրում մասնավորապես նշված է.
Այցելություն Ստեփանակերտի մանկապարտեզներ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հ. 2 և