Նորություններ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քեմբրիջի Հայ եկեղեցու հովանու ներքո գործող երգչախմբի անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Քեմբրիջ քաղաքի Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարած հինգ տասնամյակի պատմություն ունեցող երգչախմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև տեղի եկեղեցու հոգևոր հովիվը:
Բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով «Հայ Արտ» մշակութային կենտրոնում լուսանկարիչների միջազգային օրվա առիթով բացվել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի, նաև
Հուլիսի 1-7-ը մայրաքաղաքում ծնվել է 481 երեխա
Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 481 երեխա՝ 240 տղա, 241 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31604 քաղաքացի:
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի բասկետբոլ մարզաձևի հաղթող է ճանաչվել Աջափնյակի թիմը
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 2-րդ մարզաձևը բասկետբոլն էր: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնի ընթացքում վարչական շրջանների պատանի բասկետբոլիստները միմյանց միջև խաղերում օրեր շարունակ որոշում էին լավագույններին:
Մայրաքաղաքում բացվել է «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրը
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի 2016թ.-ի ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում Երևանի քաղաքապետն այցելել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
Նորք-Մարաշ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 157 դպրոցի՝ տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների
Զբոսաշրջային ընկերություններին ներկայացվել են Կենդանաբանական այգու՝ որպես զբոսաշրջային միջավայրի նոր հնարավորությունները
Երևանի կենդանաբանական այգին, հանդիսանալով քաղաքային հանգստի լավագույն վայրերից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջիկների շրջանում։ Հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակութի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը, մշտապես համագործակցելով զբոսաշրջային ընկերությունների հետ,
Ավանի թիմը` Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի վոլեյբոլ մարզաձևի հաղթող
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կայացած Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի վոլեյբոլ մարզաձևի եզրափակիչ խաղին:
Երևանի մանկապարտեզները 5-րդ տարին անընդմեջ նոր գույք են ստանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հինգերորդ տարին անընդմեջ համայնքային ենթակայության մանկապարտեզներին նոր գույք է բաշխվում: Այս տարվա ծրագրով նախատեսված է նուհերին տրամադրել երկհարկանի և եռահարկ մահճակալներ, սառնարաններ ու աթոռակներ:
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Տարոն Մարգարյան. «Մեր բնակիչները չպետք է տուժեն անբարեխիղճ ընկերությունների պատճառով»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: