Նորություններ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության շրջանակում իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել բոլոր ուղղություններով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ
ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության
Հաճելի անակնկալ՝ արցախցի նոր մայրացած կանանց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է: Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր,
Հուլիսի 16-ին Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի «Ձմերուկի» 4-րդ փառատոնը
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը:
Առողջապահության վարչությունն ամփոփել է 1-ին կիսամյակի արդյունքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն ամփոփել է 2016թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատանքների արդյունքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ
Ս.թ. հուլիսի 15-ից 17-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում,
Ամփոփվել են Էրեբունի հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կատարած աշխատանքները
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ամփոփվել են հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ Էրեբունի հնավայրում կատարած 8-ամյա պեղումների արդյունքները: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Նիկոլաս Ֆայեն և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Հուլիսի 15-ին մանկական ժամանցային ուրախ ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 15-ին, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում ժամը 19:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Նուբարաշենից» ծրագիրը:
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 188 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 142-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 46 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,
Համատեղ ստուգայցեր`մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով
Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝