Նորություններ
Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում
Հարգելի համաքաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Մայրաքաղաքում կմեկնարկի տեսողական խնդիրներ ունեցող անձանց հարմարավետ տեղաշարժի ապահովմանը միտված ծրագիր
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց: Քաղաքապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը՝ պատասխանատուները նշել են, որ կրթություն ստանալուն զուգահեռ,
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է վարչական շրջանում իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի ընթացքին:
Քննարկվել են խնամատար ինստիտուտի կայացման բարեփոխումների վերաբերյալ հարցեր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենցել հանդիպում-քննարկում՝ «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է երեխայի խնամքի համակարգում
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հունիսի 27-ից հուլիսի 03-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 179 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,
Ամառային ճամբարներ՝ երևանաբնակ հատուկ խմբերի երեխաների համար
Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում:
Երևանում 2-րդ անգամ կանցկացվի «Գունազարդ վազք» վազքարշավը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 9-ին Երևանում 2-րդ տարին անընդմեջ կանցկացվի «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավի օրակարգը և մանրամասներն այդ նպատակով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ,
Հուլիսի 8-ին ռազմահայրենասիրական ոգով մանկական ծրագիր՝ Շենգավիթ վարչական շրջանում
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 8-ին, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում, ժամը 18:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Շենգավիթից» մանկական ծրագիրը:
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանի շուրջ 2 հա զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
Երևանի համաչափ զարգացման համատեքստում, մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում, ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում: Աշխատանքային այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց:
Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում վերակառուցվում է «Չինարի» այգին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Չինարի» այգի, ծանոթացել հանգստի գոտու վերակառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: