Նորություններ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում հետևել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տարեկան ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը նախ այցելել է վարչական շրջանի մարզադպրոց, որն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:
Հունիսի 24-30-ը մայրաքաղաքում ծնվել է 502 երեխա
Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 502 երեխա՝ 255 տղա, 247 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38218 քաղաքացի:
«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարը: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնը կանցկացվի 8 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ ատլետիկա:
Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկը
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ - Թումանյան փողոց
Տարոն Մարգարյան. «Սահմանափակե՛ք հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը»
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Տարոն Մարգարյան. «Թեքահարթակները ձևական բնույթ չպետք է կրեն, այլ պետք է լինեն կիրառելի»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ըստ ժամանակացույցի մայրաքաղաքում շարունակվում է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը:
«Երևանյան ամառ 2016» . «Ողջույն Ավանից» խորագրով միջոցառում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի այգում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր` «Ողջույն Ավանից» խորագրով:
Ջրային տոնախմբություն՝ ամբողջ Երևանում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով, Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հիշեցնենք, որ երևանյան Վարդավառը վաղ առավոտյան մեկնարկել էր ջրցան մեքենաների տոնական շքերթով և արձանների լվացմամբ:
«Խաղ-ջրոցի»` Դավթաշեն վարչական շրջանում
Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կենտրոնական զբոսայգում` քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի հարակից տարածքում։ Ուրախ ջրոցին զուգորդվել է
Վարդավառը՝ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի Վարդավառին նվիրված հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
Մալաթիա-Սեբաստիայի վարդավառյան հիմնական միջոցառումը`Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Վարդավառին նվիրված հիմնական միջոցառումը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էր: Առավոտյան` Սուրբ պատարագից հետո մեկնարկել է գեղարվեստական մասը: Համերգային ծրագրով ելույթ են ունեցել վարչական շրջանի համույթները: Զուգահեռաբար, իր տարերքի մեջ է մտել տոնի