Նորություններ
Վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը։
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Terra Lyon 2016` Երկրի հողային ճարտարապետություն» թեմայով XII համաշխարհային կոնգրեսին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել «Terra Lyon 2016` Երկրի հողային ճարտարապետություն» թեմայով XII Համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին 80 երկրների շուրջ 800 մասնագետներ։ Հայաստանի Հանրապետությունը կոնգրեսում ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը,
Երևանում շարունակվում են ծառերի բուժման աշխատանքները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ծառերի բուժման աշխատանքները մեկնարկել են հունիսի 15-ից և կշարունակվեն մինչև օգոստոսի 15-ը։ Բուժման են ենթարկվում հիմնականում թեղի, կաղնի, թխկի և ակացիա տեսակի ծառերը։
Նորոգվում են բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբները
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի թվով 65 բազմաբնակարան շենքերի 130 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին հունիսին: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից հուլիսի 11-21-ը ներառյալ ստացվել է 2908 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու,
Օգտագործված իրերի վաճառքն իրականացվում է «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում
Հարգելի համաքաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 227 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 181-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 46 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,
Խոտհունձը մայրաքաղաքում կընթանա մինչև խոր աշուն
Երևանի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, գլխավոր ու երկրորդական փողոցների սիզամարգերում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակվում է խոտհունձը: Գործընթացը ներկայում իրականացվում է տասնօրյա պարբերականությամբ` պահպանվող հրդեհավտանգ իրավիճակից զերծ մնալու նպատակով:
Մարզական մրցաշար` Շախմատի միջազգային օրվա առթիվ
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով, Շախմատի միջազգային օրվա առթիվ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի այգում կազմակերպվել էր շախմատի, նարդու և շաշկու մրցաշար: Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին Երևան քաղաքի ոստիկանության աշխատակիցներ,
«Երևանյան ամառ 2016». Քանաքեռ-Զեյթունի բակային ճամբարների երեխաների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վարչական շրջաններում գործում են հնգօրյա բակային ճամբարներ: Երևանում ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան կազմակերպվում է նախապես կազմված ծրագրով, որն ունի ուսուցողական, ճանաչողական, կրթական, մարզական և այլ բաղադրիչներ:
Երևանյան ընտանիքները «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ում առայժմ առաջատար են
ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկը հաջող է ստացվել երևանյան ընտանիքների համար: Հեռացատկ մրցաձևում հավասարը չեն ունեցել Սմբատյանների (Էրեբունի վարչական շրջան), Նուրիջանյանների (Էրեբունի վարչական շրջան),
Մամլո հաղորդագրություն
Հարգելի համաքաղաքացիներ, հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու պատճառով Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին