ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բնակչության հատուկ սպասարկում

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գերեզմանատան ընտրությունը

 

Գերեզմանատան ընտրությունը կատարվում է համաձայն Երևանի քաղաքապետի 04․09․2017թ․ N 3003-Ա որոշման՝«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ում։
Հասցեն՝ Էրեբունի փող., 6/1 շենք, հեռ. +374-10-439216, +374-10-430062
Գրասենյակն աշխատում է ամեն օր. աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00-ն, շաբաթ՝ ժամը 10:00-14:00-ն, կիրակի՝ ժամը՝ 10։00-13.00-ն։

Երևանի գերեզմանատների ցանկը

 

Գերեզմանատեղի ընտրությունը

 

Գերեզմանատեղը տրամադրվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կողմից՝ արդեն իսկ ընտրված գերեզմանատանը։
Բոլոր գերեզմանատներն աշխատում են ամեն օր՝ ժամը 9։00-17։00-ն։
Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառ. մետր մակերեսով (2.5 մ x 1.0 մ)։
Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12.5 քառ. մետր։

 

Մահվան վկայականի տրամադրումը

 

Հուղարկավորումը կատարվում է մահվան վկայականի հիման վրա։

Մահվան վկայականը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից՝ դիմումի հիման վրա։
Հասցեն՝ Էրեբունի փող., 6/1 շենք, հեռ. +374 10 439816։
Գրասենյակն աշխատում է ամեն օր, աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-17։00-ն, շաբաթ՝ ժամը 10։00-15։00-ն, կիրակի՝ ժամը 10։00-13.00-ն։
Մահացածի մարմինը հերձելու պարագայում մահվան վկայականը տրամադրվում է ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 715 որոշմամբ սահմանված կարգով՝ մահվան պատճառի մասին պաթոլոգաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրամադրված եզրակացության հիմքով։
Առանց մահացածի մարմնի հերձման՝ մահվան վկայականը կարող է տրամադրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիմքով։



Հուղարկավորության կազմակերպումը

 

Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ին (Էրեբունի փող., 6/1 շենք) ներկայացնում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնելու մասին սահմանված ձևով հայտարարություն, հանգուցյալի մահվան վկայականը և առաջարկ՝ հուղարկավորության տեղի վերաբերյալ։
Հանգուցյալը հողին է հանձնվում մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, հիմք ընդունելով մահվան վկայականը, համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցամատյանում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական։

Ընտանեկան գերեզմանի առկայության պարագայում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում՝ նախկինում տրամադրված գերեզմանի վկայականի հիմքով, որում կատարվում են համապատասխան գրանցումներ։
Նշված գերեզմանի վկայականի բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տրամադրվում է նոր վկայական։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող՝ մահացածին հողին հանձնելու և մատուցվող վճարովի այլ ծառայությունների ցանկը։
Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է։

 

 

Անվճար ծառայություններ

 

Հուղարկավորության կազմակերպման ժամանակ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող անվճար ծառայություններ․
մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ՝ 2.5 քառ. մետր (2.5 մ x 1.0 մ),
ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12.5 քառ. մետր։
Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի տարածք հատկացվում է 4-ից ավելի անդամ ունեցող ընտանիքներին՝ միայն որպես գերեզմանատեղ օգտագործելու իրավունքով։ Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի առավելագույն չափը սահմանված է 6,0 քառ․ մետր։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը իր միջոցների հաշվին պատրաստում և տեղադրում է մետաղյա ցուցանակ, որի վրա նշվում է հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գերեզմանատեղի հաշվառման համարը։

 

Վճարովի ծառայություններ

 

Հուղարկավորության կազմակերպման ժամանակ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–ի կողմից իրականացվող վճարովի ծառայությունների ցանկը՝ Երևանի քաղաքապետի N 2997-Ա, որոշման համաձայն։

1․Գերեզմանափոսի (2.5 x 1.8 x 0.9) մ³ փորման ծառայություն` 26 900 ՀՀ դրամ
2․Գերեզմանափոսի (2.5 x 1.8 x 0.9) մ³ փորման և մահացածի աճյունի գերեզմանահորում տեղադրման և գերեզմանի ծածկման (0.5 մետր բարձրությամբ հողաթմբով) ծառայություն` 39 000 ՀՀ դրամ
3․Գերեզմանատան սահմաններում վրանի (2մ x 2մ չափի) մեկանգամյա տրամադրում (տեղադրմամբ)՝ 5000 ՀՀ դրամ
4․Գերեզմանատան սահմաններում վրանի (3մ x 3մ չափի) մեկանգամյա տրամադրում (տեղադրմամբ)՝ 8000 ՀՀ դրամ
5․Գերեզմանատան սահմաններում ծածկոցով մետաղական պատվանդանի տրամադրում (տեղադրմամբ)՝ 5000 ՀՀ դրամ
Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կողմից վճարովի ծառայություններից օգտվելը կամավոր է։

 

Երևանի քաղաքապետարանի

«Բնակչութան հատուկ սպասարկում»

ՀՈԱԿ-ի տնօրինություն