ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շինարարություն և բարեկարգում

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 2020թ. ծրագրերով իրականացվող աշխատանքներ

 

2020թ. ծրագրով մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի ասֆալտապատման, ինչպես նաև գրունտային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով կատարվում են նաև ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները։
Բարեկարգվել են Նորագավիթի 1-ին փողոցի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքը և Հակոբ Հակոբյան փողոցի մայթը, անցկացվել է նաև փողոցի ոռոգման ցանցը:
Ընթանում են փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են հրատապ լուծում պահանջող վերականգնողական աշխատանքներ:
Սկսվել են Մարտիրոս Սարյանի անվան պուրակի և Քանաքեռ ՀԷԿ զբոսայգու բարեկարգման աշխատանքները, ընթացքում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի բարեկարգումը, որտեղ կառուցվում է նաև սքեյթ-հրապարակ, կնքվել են Հրազդանի կիրճի հարակից Նոր Արաբկիր զբոսայգու բարեկարգման և 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի այգու հիմնանորոգման պայմանագրերը, այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 11 մանկապարտեզներում և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի Արաբկիրի, Դավթաշենի, Էրեբունու ենթակայաններում:
Վերանորոգման աշխատանքներ են կատարվել է Մաշտոցի 7 հասցեում գտնվող «Հայ-Արտ» թանգարանի Էդ. Իսաբեկյանի ցուցասրահում, վերանորոգվել են Մոսկովյան 3 հասցեում գործող Պատանի հանդիսատեսի թատրոնի լուսամուտները և Քաղաքային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տանիքը:
Անտառապաշտպանիչ գոտի ստեղծելու նպատակով կառուցվել են «Հաղթանակ» զբոսայու 1-ին, 2-րդ, 3-րդ տեղամասերի ոռոգման ցանցերը, ընթանում են Կոմիտասի անվան զբոսայգում և Ա.Միկոյանի փողոցում՝ «Դոմուս» Ա/կ հարակից տարածքում խորքային հորերի կառուցման աշխատանքները, կառուցվել է նաև Առաքելյան փողոցում գտնվող №153 դպրոցի բակի արտաքին ոռոգման ցանցը:
Իրականացվում են բակային տարածքների մանկական խաղահրապարակներում ռետինե հատակների տեղադրման աշխատանքները:
Կառուցվել է Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ գտնվող թափառող կանդանիների վարակազերծման կենտրոնի ջրահեռացման ցանցը, ավարտին է հասցվում Դավիթ Բեկի փողոցի հարակից նորաստեղծ թաղամասի բնակելի տների կոյուղագծի շինարարությունը:
Շարունակական են նաև Երևանի կամուրջների և կամրջային կառուցվածքների շահագործման, սպասարկման ծառայությունների մատուցման և հուշարձանների պատվանդանների վերանորոգման, բարեկարգման ծրագրերը:

Լուսանկարներ