Հավելված հ.5
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7.Վարչության նպատակը արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8.Վարչության խնդիրները և գործառույթները բխում են արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9.Վարչությունը քաղաքաշինության բնագավառում /արտաքին ձևավորման և գովազդի մասով/ օրենքով սահմանված կարգով քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է հետևյալ գործառույթները.
1/ մշակում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծեր դրանք ներկայացնում քաղաքապետին.
2/ ապահովում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարումն ու դրանց հսկողությունը.
3/ համակարգում է իր բնագավառի Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը, քաղաքապետին ներկայացնում առաջարկություններ դրանց ղեկավարների ընդունած՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
4/ արտաքին ձևավորման և գովազդի բնագավառում հիմնավորված միկրո և մակրո քաղաքականություն վարելու նպատակով ուսումնասիրում և վերլուծում է Երևան քաղաքում արտաքին գովազդի ոլորտում տիրող իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը, դրանց մասին տալիս տեղեկություններ և առաջարկություններ, ներկայացնում քաղաքապետին՝ որոշումների և կանոնադրությունների նախագծերի տեսքով.
5 /մշակում և քաղաքապետի հաստատմանը ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, ապահովում դրանց կատարումը,արդյունքների մասին զեկուցում քաղաքապետին.
6/ իր իրավասության սահմաններում վերահսկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և դրանց փաստերի մասին տեղեկացնում քաղաքապետին.
7/ մշակում և ներկայացնում առաջարկություններ արտաքին ձևավորման և գովազդի բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
8/ կատարում քաղաքապետի, ինչպես նաև վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետի տեղակալի հանձնարարականները.
արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում ապահովում է քաղաքապետի գործունեության արդյունավետությունը և օպերատիվությունը.
9/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում վարչական շրջանների ղեկավարների օրենքով սահմանված կարգով պատվիրակված լիազորությունների կատարման նկատմամբ
10/ որոշում է Երևան քաղաքի տարածքում արտաքին ձևավորման և գովազդի վահանակների տեղադրման /տեղաբաշխման/,առկա գովազդային վահանակների իրավական կարգավիճակը ճշտելու, տեղափոխման, ապամոնտաժման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետների երկարացման, վերականգման, վերակառուցման և արդիականացման նպատակահարմարությունը և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում համալիր լուծումների տարբերակներ՝ որոշումների կամ կարգադրությունների տեսքով.
11/ արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում իրականացնում է հսկողություն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
12/իրեն տրված լիազորությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված խախտումների փաստերի արձանագրումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված նյութերը ներկայացնում է Երևանի քաղաքապետին.
13/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումներով, կարգադրություններով սահմանված արտաքին ձևավորման և գովազդի ոլորտի կանոնակարգմանն ուղղված այլ միջոցառումներ.
14/ Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
10.Վարչությունն իրավասու է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցբածքային ստորաբաժանումներից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ։