...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • GIS հարթակներ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • GIS հարթակներ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Բնապահպանություն
Առողջապահություն Ֆինանսներ Եկամուտներ Առևտուր, ծառայություններ և գովազդ Արտաքին կապեր Անշարժ գույքի կառավարում Բնապահպանություն Բնակչության պաշտպանություն Զբոսաշրջություն Զարգացման և ներդրումային ծրագրեր Հանրակրթություն Բնակչության հատուկ սպասարկում Կազմակերպական վարչություն Կոմունալ տնտեսություն Մշակույթ Սպորտ և երիտասարդություն Շինարարություն և բարեկարգում Տրանսպորտ Երեխաների և սոցիալական պաշտպանություն Քաղաքաշինություն

Վարչության գործառույթներ

Բնապահպանության վարչություն

Հավելված
Երևանի քաղաքապետի
2021 թվականի դեկտեմբերի 24-ի
N 4570 -Ա որոշման
«Հավելված հ.6
Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշման

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը բնապահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են բնապահպանության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված
լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
9. Վարչությունը`
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է Երևան քաղաքի տարածքում բնապահպանության ոլորտում Երևանի ավագանու,
քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված
ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող
աշխատանքներ.
2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող բնապահպանության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է
իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց
իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.
3) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
4) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի, շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի որոշումների, հրամանների,
կարգադրությունների և այլ նորմատիվ ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը.
5) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով
և արտադրական թափոններով աղտոտումից.
6) ըստ անհրաժեշտության մասնակցում է բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվող
ստուգումներին.
7) ապահովում է ոլորտի պետական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի, հայեցակարգերի, միջոցառումների մշակումը և դրանց
իրականացումը.
8) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
9) իրականացնում է կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին ուղղված հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում, այդ ծրագրերի
իրականացման կազմակերպում և համակարգում.
10) մշակում է ոլորտին վերաբերվող առաջարկություններ՝ Երևան քաղաքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.
11) մշակում է առաջարկություններ՝ ոլորտում ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվային
ակտերի կատարելագործման վերաբերյալ.
12) համակարգում և վերահսկում է Երևանի կանաչապատման աշխատանքները.
13) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների
իրականացումը.
14) վերահսկում և ապահովում է Երևանի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների
կատարումը.
15) իրականացնում է վարձակալված համայնքային ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների՝ վարձակալների կողմից
կատարման մշտադիտարկում և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ.
16) Երևան քաղաքում քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում
բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ և 157-րդ հոդվածներով.
17) վերահսկում և ապահովում է Երևան քաղաքում տնային կենդանիների պահման թույլտվության և հաշվառման պահանջների պահպանումը և խախտման
դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին համապատասխան.
18) վերահսկում և համակարգում է Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կառավարման միջոցառումների
իրականացումը.
19) վերահսկում և ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով.
20) համակարգում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց
շինարարությունը և վերանորոգումը.
21) բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր
տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.
22) ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման
մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը.
23) ապահովում է բնապահպանական պետական և համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Երևան քաղաքում.
24) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքում
որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
25) քննարկում և համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող կանաչապատման և բարեկարգման նախագծերը.
26) վերլուծում է շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտվածության, բարելավման կարիք
ունեցող հողերի որակի մշտադիտարկման արդյունքները և մշակում է առաջարկություններ ցուցանիշների բարելավման վերաբերյալ:
27) իր լիազորությունների սահմաններում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր.
28) բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներով համագործակցում է ոչ պետական կազմակերպությունների, միջազգային և հասարակական
բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ.

29) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային
տարեկան և եռամսյակային ծրագրերը:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նման
լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով
սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով
սահմանված կարգով։
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի,
Երևանի քաղաքապետի և (կամ) վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և
ցուցումների կատարումը.
3) հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.
4) վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր
կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ.
5) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ
կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) ներկայացնում է վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում.
7) ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և
կարգադրությունների նախագծերը.
8) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
16. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու
պաշտոնական պարտականությունները և հաշվետու են վարչության պետին:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն
Բնապահպանություն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացումը՝ բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով: Երևանում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝ հողային պաշարների, մթնոլորտային օդի, ջրային պաշարների և կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն իրագործելու մակարդակով:

Երևանի բնապահպանական նկարագիրը
Քաղաքի ընդհանուր տարածքը 223 քառ. կմ է և ձգվում է հյուսիսից հարավ՝ 19.7 կմ և արևելքից արևմուտք՝ 19.1 կմ: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 850-1300մ բարձրությունում, հյուսիսային լայնության 400 և արևելյան երկայնության 440 շրջանում: Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, ծովի մակերևույթից բարձր է 1000մ։ Երևանի կենսաբազմազանությունը սերտորեն առնչվում է բնապահպանական ակտիվների որակին, ինչպես նաև կանաչ տարածքների գոյությանը: Երևանն ունի քաղաքային նշանակության 86 այգի, իսկ կանաչ տարածքը պաշտոնապես մոտ 6760 հա է, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սրա մեջ մտնում են հանրային և մասնավոր տարածքները և կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը, ներառյալ ծաղկաթմբերը և սիզամարգերը: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 928 հա է, իսկ մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը շուրջ 8,4 քմ է: Կլիմայի փոփոխության հետևանքով Երևանում, համաձայն կանխատեսումների, մինչև 2100թ. ջերմաստիճանը կբարձրանա 1.7օC-ով, իսկ տեղումների ծավալը կնվազի 10 մմ-ով:


Հիմնախնդիրներ
1. Հրազդան գետի և Գետառ վտակի ջրերի որակի բարելավում:
2.  Երևանյան լճի և ափամերձ տարածքի մաքրում և որպես հանգստի գոտու  վերականգնում, 
3. կենցաղային աղբի տեսակավորման, աղբի վերամշակման ապահովում, նոր սանիտարական աղբավայրի կառուցում,
4.   մայրաքաղաքի հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ ոչ արժեքավոր ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
5. ոռոգման ցանցի արդիականացում, ընդլայնում և վերակառուցում, կանաչ տարածքների ավելացում:

 

2025թ. գործունեությունը


1.    Հրազդանի կիրճը մաքրվել է տարատեսակ աղբից ու թափոններից, հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է շուրջ 9000 խմ աղբ,
2․ մեկնարկել են Նուբարաշենի խճուղու հարևանությամբ 8,5 հա տարածքում անտառաշերտ ստեղծելու միջոցառումները, որոնք կավարտվեն 2026 թվականին. տնկվելու է   10 650 ծառ, անցկացվել է 2300 մ ջրագիծ՝ ոռոգման ջրով ապահովելու համար։ Կառուցվում են 50 խմ ծավալով ջրավազան, պոմպակայան, ոռոգման կաթիլային համակարգ։ Ծառատունկը նախատեսվում է կազմակերպել 2026 թվականի գարնանը,
3․ ուսումնասիրվել է Հրազդան գետի երկայնքով կոյուղու կոլեկտոր  կառուցելու հնարավորությունը, մշակվել է այլընտրանքային լուծումների (մաքրման տեղային կայանների) տեխնիկական պայմանները։ Այս տարբերակը հնարավորություն է տալիս աշխատանքները կազմակերպել փուլային եղանակով,
4․ սկսվել է Երևանի կենդանաբանական այգում պահեստային շինությունների կառուցման գործընթացը, որը կավարտվի 2026 թվականին։ Դա հնարավորություն կտա այգու ներկայիս պահեստային շինությունների տարածքում կառուցել նոր, միջազգային չափանիշներին համապատասխան փղերի ազատավանդակ,
5․ կազմվել է Երևանում անձրևաջրերը կուտակելու, զտելու և ոռոգելու նպատակով օգտագործելու բնապահպանական ծրագիրը, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N 394-Ա որոշմամբ,
6․ կազմվել է Երևանում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու և շահագործելու նպատակով ներդրողի ընտրության բաց հրապարակային երկփուլ մրցույթ հայտարարելու, մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշման նախագիծը, մրցույթի տեխնիկական պահանջները և այլն, որը հաստատվել Երևանի քաղաքապետի 23․12․2025թ․ հ․ 5249-Ա որոշմամբ, 
7․ Մշակվել է  Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել արտանետումները աղտոտման հիմնական աղբյուրներից, բարելավել օդի որակի դիտարկման համակարգը։ Խստացվել են օդի որակին առնչվող իրավական ակտերը (փոփոխություններ Երևան քաղաքի ավագանու 16․03․2012թ․ 405-Ն, 02․12․2009թ․ 48-Ն որոշումներում)։ Վարչությունը սերտորեն համագործակցել է Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիր մշակելու գործում, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի հ. 611-Լ որոշմամբ։
8.  կանաչ տարածքներն ավելացել են 14,1 հա-ով, որից՝  
•    Աշտարակի խճուղու մուտքի մոտ և միջնաշերտում ստեղծվել է բոլորովին նոր քաղաքային անտառ, 4 հեկտար տարածքում տնկվել է 1272 ծառ,
•    Ս. Սարգիս եկեղեցու  և  Դավիթ-Բեկ փողոցին հարող 6 հեկտար տարածքում ստեղծվել է նոր քաղաքային անտառ, տնկվել՝ 1700 ծառ:
•    Դավթաշենի 1-ին թաղամասում շուրջ 1 հեկտար տարածքում ստեղծվել է նոր այգի, տնկվել է 87 ծառ,
•    Նորք-Մարաշ վ/շ Այծեմնիկ Ուրարտու փողոցի վերջնամասում 0.5 հեկտար տարածքում հիմնվել է նոր այգի, տնկվել է՝ 38 ծառ, 500 թուփ,
•    Փարոսի ագրոանտառում 2.4հեկտար տարածքում հիմնել է նոր ագրոանտառ, տնկվել՝ 1000 պտղատու ծառ,
•    Դավթաշեն և Սիլիկյան գերեզմանատներին հարող փողոցներում ստեղծվել են նոր կանաչ տարածքներ՝ 0.2 հեկտար, տնկվել է 235 ծառ:

9.    Փոխհատուցվող կանաչապատման պայամանագրերով տնկվել է 184 ծառ,
10.  ջերմոցատնկարանային վարչության կողմից արտադրվել է 56 495 բուսատեսակ, որից 535-ը՝ ծառ, 10460-ը՝ թուփ, 45 500-ը՝ ծաղիկ,
11.    ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 5044 արժեքավոր հասուն ծառատեսակ, 35186 թուփ, որից 29675-ը՝ մշտադալար, ինչպես նաև 328405 հատ ծաղիկ,
12.   հատվել է 1673 չոր և վթարային ծառ,
13.    ծառերի էտ կատարվել է 126 փողոցում (5052 ծառ), 817 բակում (6450 ծառ), 34 այգում (2263 ծառ), այս թվում գնդաձև ակացիա՝ 3167, 123 դպրոցում (3020 ծառ): Ընդհանուր առմամբ Երևանում էտվել է 19 952 ծառ,
14.    անցկացվել կամ հիմնանորոգվել է ոռոգման համակարգի շուրջ 34873 գծմ խողովակաշար:
15.   ՏՏ մոնիտորինգի և քարտեզագրման վարչության կողմից ավարտվել է Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների քարտեզագրումը և ծառերի գույքագրումը, ինչպես նաև նոր տարածքների ավելացմամբ և տունկով պայմանավորված լրացումներ են կատարվել նախկինում քարտեզագրված և գույքագրված տարածքներում: Ընդհանուր առմաբ գույքագրվել է 150000 ծառաթփատեսակ,
16.    վերամշակվող թափոնների տեսակավորման առումով Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրված ընդհանուր առմամբ 267 տեսակավորման կետերից, շուրջ 230 տնտեսվարողներից և հավաքման այլ աղբյուրներց պարբերաբար հավաքված ու վերամշակող ընկերություններին հանձնված թափոնների ընդհանուր ծավալը եղել է 958765 կգ, որից ստվարաթուղթ՝ 696.085 կգ, ապակի՝ 194.690 կգ, պլաստիկ՝ 66215 կգ, ալյումին՝ 1775 կգ,
17.    Երևանի բոլոր 40 շատրվանները և արհեստական ջրավազանները գործարկվել են մայիսի 1-ից  մինչև նոյեմբերի 1-ը: Շատրվանների շահագործման ողջ ընթացքում իրականացվել են պոմպերի կարգաբերման և փոխարինման, դեկորատիվ ջրավազանների վերանորոգման, սանիտարական մաքրման և նորմավորված քլորացման միջոցառումներ: Շահագործվել և սպասարկվել է Երևանյան լիճը՝ ջրի մակարդակը հիմնականում պահելով առավելագույն նիշի վրա: Ձմեռային ժամանակահատվածում գործարկվել և սպասարկվել է Կարապի լիճ սահադաշտը,
18. Երևանի հանրային կանաչ տարածքներում կազմակերպվել է ոռոգումը, մաքրումը և հունձը, թփերի ձևավորումը: Վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ են կազմակերպվել 162 փողոցներում և 820 բակերում,
19․ կենսունակությունը կորցրած կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառեր են փոխարինվել 5 փողոցում, հատվել է 178 ծառ, տնկվել՝ 267-ը,
20. փողոցային տնկարկներում կատարվել է լրացման և ձևավորման միջոցառումներ, 25 փողոցում  տնկվել է 302 հասուն ծառ: 17 փողոցներում և 8 այգիներում ձևավորվել է 22141 քմ սիզամարգ, իսկ 12 փողոցներ ձևավորվել են թփերով:
 


2026թ. նախատեսված գործունեություն


•    Երևանի կենդանաբանական այգու ընդլայնում,  փղերի ազատավանդակի կառուցում, մի շարք նոր ազատավանդակների կառուցում և վերանորոգում, այգու պահեստային և սառնարանային շինությունների կառուցման՝ 2025 թվականին մեկնարկած  աշխատանքների շարունակություն, այգու ոռոգման ցանցի կառուցում, կլինիկայի վերազինում,
•    Նոր Նորք վարչական շրջանի տարածքում անձրևաջրերի հավաքման, զտման և ոռոգման նպատակով օգտագործելու բնապահպանական ծրագրի իրագործում,
 •    Երևանում Կենդանիների խնամքի կենտրոնի տարածքում շների կացարանի կառուցում, 
•    Հրազդան գետի վրա ևս մեկ աղբաորսիչ հարմարանքի կառուցում,
•    Նուբարաշենի անտառաշերտի ստեղծման 2025 թվականին մեկնարկած միջոցառումների շարունակություն,
•    Հրազդանի կիրճի ափամերձ տարածքի մաքրում: Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի (համայնքային պահպանվող տեղանք) կարգավիճակի շնորհում,
•    Հրազդանի կիրճում կոյուղու տեղային մաքրման կայանների (12-14 հատ) կառուցման նախագծի կազմում,
•    կանաչապատման տարբեր լուծումների, այդ թվում՝ ուղղաձիգ կանաչապատման կիրառում,
•    ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, այգիների, հանգստի վայրերի բարեկարգում,
•    Երևանի արևմտյան, հյուսիսային և հարավային դարպասների կանաչ գոտիների հիմնադրում, 
•    նախկինում հիմնադրված կանաչ գոտիների (Սարալանջ, Աշտարակի խճուղու սկզբնամաս, Նորքի 5-րդ զանգված, Նորք-Մարաշի հվ-արմ թեքություն) ծառերի ու թփերի լրացում մշտադալար և տերևաթափ տեսակներով,
•    ոռոգման ցանցի վերակառուցում,


Մթնոլորտային օդի որակ
Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը: Երևանում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում, աղբավայր։ Այժմ մայրաքաղաքում հաշվառված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ աղտոտող նյութեր արտանետելու թույլտվություն ունեցող 671 կազմակերպություն:
Երևանում մթնոլորտային օդի որակը մշտադիտարկում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը 5 անշարժ դիտակայանում (Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններ), որոնցով իրականացվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի ամենօրյա դիտարկումներ, ինչպես նաև 45 շարժական դիտակետերում, որոնցով դիտարկվում են միայն ծծմբի և ազոտի երկօքսիդները շաբաթական կտրվածքով։ 2026 թ. Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կգործարկվի մթնոլորտային օդի որակի 2 ավտոմատ դիտակայան, իսկ քաղաքի մթնոլորտային օդի որակի դիտարկման դիտացանցը 2026 թվականին կհամալրվի ևս 3 ինքմաշխատ դիտակայանով։ 
2023 թվականին իրականացվել են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ.405-Ն որոշման մեջ լրացումներ և համաձայն այդ փոփոխությունների՝  4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինհրապարակի տարածքում պետք է տեղադրի օդի որակի դիտարկման սարքավորումներ՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալներն ստուգաչափելու հնարավորությամբ։ Երևանի շինհրապարակներում 2024թ. ի վեր  տեղադրվել է օդի որակի դիտարկման 185 կայան, որոնք հնարավորություն են տալիս առցանց կարգով հետևելու օդի մեջ ազոտի օքսիդների և փոշու մասնիկների պարունակությանը։ Տեղեկատվությունը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով (յուրաքանչյուր 10 րոպեն մեկ), որը արտացոլվում է առցանց հարթակի վրա և հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: 
Մշակվել է Երևանում օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել արտանետումները աղտոտման հիմնական աղբյուրներից, բարելավել օդի որակը դիտարկող համակարգը։ Ծրագրում հաշվի են առնվել և ներկայացվել են թիրախային գործողություններ աղտոտման աղբյուրներից արտանետումների նվազեցման, ինչպես նաև իրավիճակը բարելավելու միջոցառումներ (կանաչ տարածքի ավելացում, կանաչապատման մեջ մշտադադալար բուսատեսակների ավելացում և այլն)։

 

Մակերևութային ջրեր
Երևանում մակերևութային ջրերի գլխավոր ավազաններն են՝ Հրազդան գետը, Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ), Գետառ և Ողջաբերդ գետերը:
Գետառը Հրազդանի ձախ վտակն է, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռներից՝ 1570մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։
Ինչպես Գետառը, այնպես էլ դրա վտակները ենթարկված են մարդու գործունեության մեծ ազդեցության, ինչի հետևանքով զգալիորեն աղտոտված են: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մաքրում է գետերի հուները:
Ողջաբերդն սկիզբ է առնում Ողջաբերդի լեռների հյուսիսային լանջերից և Երևանի սահմաններում՝ Կենդանաբանական այգու տարածքում, ձախից միախառնվում Գետառին:
Երևանյան լիճն արհեստական ջրամբար է, ոռոգման ջրի պահոց՝ կառուցված Երևանի տարածքում՝ Հրազդան գետի վրա: Մակերեսը 0,65 քառ. կմ է, միջին խորությունը՝ 8մ (առավելագույնը՝ 18մ)։ Ջրամբարի ստեղծման նպատակը Հրազդանի հոսքը կարգավորելն է և ջրերի նպատակային օգտագործումը։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Վաղարշապատի և Փարաքարի ջրանցքները, որոնք հոսում են գետնի տակով և դուրս գալիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում է Հայաստանի Հանրապետության վարչական 4 տարածքներով, այդ թվում` կենտրոնական մասով՝ մայրաքաղաք Երևանով և Արարատյան գոգահովտով: Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 քառ. կմ է (առանց Սևանա լճի)։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդանի ափերին։
Գետերի ջրային պաշարների աղտոտման հիմնական աղբյուրներ են կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը, որոնք իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ ծավալի ազոտային և ֆոսֆորային միացություններ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի կողմից հրապարակվում է Հրազդան գետի տարբեր հատվածներում և Երևանյան լճի ջրի որակական և քանակական պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը: 

 

Հողային պաշարներ և ընդերքօգտագործում
Երևանում առկա է ընդամենը 21.5 հազար հա հողատարածք: Հողերի աղտոտվածության հիմնական աղբյուրներից է Երևանում հանքավայրերի շահագործումը և դրա հետևանքով առաջացած ընդերքօգտագործման թափոնավայրերի (լցակույտեր) առկայությունն ու դրանցում կուտակված մնացորդների մեծ ծավալները, որոնք զբաղեցնում են զգալի տարածություն՝ վերածվելով բնական միջավայրի երկարատև աղտոտման աղբյուրների: Օգտակար հանածոներն արդյունահանելու նպատակով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի, 07.01.2026թ. դրությամբ տրամադրված է 15 ընդերքօգտագործման իրավունք: 15 հանքավայրերից 1-ը ստորգետնյա է (Ավանի աղի կոմբինատ), 14-ը՝ բացահանք:
Երևանում գլխավորապես արդյունահանվում են ոչ մետաղական հանածոներ, որոնք շահագործվում են բացահանքով, ինչը մեծ բացասական ազդեցություն է թողնում հողային պաշարների վրա: Արդյունահանվում են հիմնականում բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Ըստ ուսումնասիրության` 14 հանքավայրերը հիմնականում շահագործվում են Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արևելյան, հարավային հատվածներում, Աջափնյակ վարչական շրջանի արևմտյան հատվածում և Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային հատվածում: Եվս 1 հանքավայր շահագործվում է Ավան վարչական շրջանում, սակայն քարաղը այստեղ արդյունահանվում է ստորգետնյա պայմաններում: Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են բնակավայրերին՝ բնակիչների համար առաջացնելով անհարմարություններ (հիմնականում՝ փոշի և աղմուկ): 


Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ՝ ՇՄԱԳ) գործընթաց է, որը միտված է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վտանգավորության աստիճանի և ուժգնության բացահայտմանը, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխատեսմանը, կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանը, գնահատման հավաստիության ստուգմանը և գործունեության թույլատրելիության որոշմանը։ ՇՄԱԳ գործընթացի պահանջները սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Երևանում իրագործվելիք նախագծերի ՇՄԱԳ գործընթացը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանը ՇՄԱԳ-ի գործընթացում ապահովում է համայնքի բնակիչների և շահագրգիռ անձանց ընդգրկումը սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցությունը հանրային լսումներին և քննարկումներին։ Քաղաքապետարանի լիազորություններն են. նշված օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովումը: Հանրային լսումներով Երևանի քաղաքապետարանը ձևավորում է համայնքի դիրքորոշումը, որն արտահայտվում է տնտեսվարողներին ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվող համայնքի նախնական համաձայնության և վերջնական կարծիք ձևավորելով: Հանրային քննարկումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:  Միայն 2025թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է ՇՄԱԳ փորձաքննության շուրջ 100 նախագծերի հանրային լսում:

 

Աղբի տեսակավորում
Երևանում աղբի տեսակավորման (ապակի, պլաստիկ, թուղթ, ալյումին) համար քաղաքի ընդհանուր 267 կետերում համապատասխան գունազատմամբ տեղադրվել են թափոնամաններ: «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը Երևանի վարչական շրջաններում տեղադրված տեսակավորման կետերից և տնտեսվարողներից պարբերաբար հավաքել և 2025թ վերամշակվող ընկերություններին հանձնել է 958765 կգ  թափոն, որից 696085 կգ՝ ստվարաթուղթ, 194690 կգ՝ ապակի, 66215 կգ՝ պլաստիկ, 1775 կգ՝ ալյումին: 

 

Կանաչապատման քաղաքականություն
Երևանի անբարենպաստ կլիմայական և բնապահպանական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, միջավայրին գեղեցիկ՝ գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։
Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողապաշտպան միջոցառումներն իրագործելու նպատակով քաղաքը որդեգրել է հետևյալ գիտահեն քաղաքականությունը.
1. կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակների ընտրություն՝ հաշվի առնելով դրանք տնկելու տարածքի միկրոկլիմայական և բնական պայմաններն ու առանձնահատկությունները, գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ զգայունությունը,
2. հողերի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ՝ թփաշերտով մեկուսացում փողոցին հարող տարածքից,
3. կանաչ ցանկապատերի ստեղծում՝ տարբեր հարկաշարքային բուսականության տեղադրությամբ,
4. միամյա մեծաքանակ ծաղիկների մասամբ փոխարինումը բազմամյա և տարեշրջանային հերթագայմամբ ծաղկող թփերով՝ տեղանքային ճարտարապետական մոտեցմամբ,
5. հաշվի առնելով ձմռանն օդի աղտոտվածության առավել բարձր ցուցանիշները, որոշվել է ավելացնել տնկող բուսատեսակների թվում մշտադալարների մասնաբաժինը:

 

 Բուֆերային անտառաշերտեր գոտիներ ստեղծելու համաքաղաքային նշանակության ընթացիկ և հեռանկարային ծրագրեր
1. Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծում (8.5 հա)
2. Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառային գոտի (30 հա)
3․ Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում բուֆերային անտառային գոտու ստեղծում

 

Ոռոգում
Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կանաչ հատվածները ոռոգելու համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան» և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները: Ոռոգման համակարգի երկարությունը 430 կմ է, որից 200 կմ-ն է նորմալ վիճակում է, իսկ մնացած մասը մաշված է, խցանված կամ էլ՝ վթարային: 2019-2020թթ. ժամանակահատվածում  ոռոգման ցանցի գույքագրումից և վերլուծությունից հետո 2024թ. Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում անցկացվել, փոխարինվել է շուրջ 34 873 գծամետր ոռոգման ջրագիծ։


ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Թափառող կենդանիների վնասազերծումը
Երևանը 2018թ. ի վեր ստանձնել է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորման քաղաքականություն: Այլևս անցյալում են թափառող կենդանիների ոչնչացման դաժան երևույթները: Որդեգրվել է մի մոտեցում, ըստ որի՝ թափառող կենդանիները վնասազերծվում են ստերջացման եղանակով: Այդ կենդանիները բերվում են վնասազերծման կենտրոն, որտեղ դրանք նախ անցնում են անասնաբուժական զննություն և սպասարկում (կատաղության դեմ պատվաստում, արտաքին և ներքին մակաբույծների դեմ մշակում, ստերջացում), որից հետո դրանք բաց են թողնվում այն նույն տարածքում, որտեղից բերվել էին: ՀՀ կառավարության 3.08.2006թ. թիվ 1081-Ն որոշմամբ սահմանված կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն ունեցող կենդանիները քնեցվում են: Այս գործընթացը հնարավորություն է տալիս, նախ՝ զերծ մնալ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից, երկրորդ՝ պահպանել տվյալ տարածքում կենսաբազմազանությունը: Միաժամանակ, տվյալ տարածքում նոր կենդանիներ չեն հայտնվում, քանի որ այն համարվում է «արդեն իսկ վերահսկվող»: Իհարկե, այդպիսի լուծումը ենթադրում է, որ թափառող կենդանիների թվի նվազման դրական միտումները կզգացվեն միայն միջնաժամկետ կտրվածքում՝ 3-5 տարի հետո: Այդուհանդերձ, թափառող կենդանիները համարվում են վնասազերծված՝ վտանգավոր չեն մարդկանց համար: Այս գործընթացը կազմակերպելու և իրարծելու համար Երևան քաղաքի ավագանու 2019թ. փետրվարի 12-ին N63-Ա որոշմամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը («ԹԿՎԿ» ՀՈԱԿ), որի գործառույթներն են՝ թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը, ստերջացումը և համարակալումը: 2023թ. կենտրոնը անվանափոխվեց «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության («ԿԽԿ» ՀՈԱԿ)։ Մայրաքաղաքում թափառող շների խնդրի լուծման փուլային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է առաջիկայում ստեղծել կացարաններ/խնամքի կենտրոններ, որտեղ անհրաժեշտ բոլոր պայմաններով կապահովվեն արդեն ստերջացված և պատվաստված թափառող շները։ 2026 թվականին կկառուցվի շուրջ 300 շան համար նախատեսված առաջին կացարանը։
2025թ. «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ- է տեղափոխվել 4140 շուն, որից 2703-ը ստերջացվել են և կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել, 83-ը գտել է խնամատար, քնեցվել 766-ը (ներառյալ լեյշմանիոզով, ժսնտախտով վարակվածները), կատաղություն հիվանդության դեմ վերապատվաստվել է 671 շուն:  Պայմանագրեր են կնքվել ՀՀ մի շարք համայնքապետարանների և քաղաքապետարանների հետ՝ մատուցելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ, ինչպես նաև համագործակցել են հասարակական կազմակերպությունների հետ, իսկ որոշների հետ կնքվել են հուշագրեր:

 

Տնային կենդանիներ պահելը, հաշվառելու և անասնաբուժական սպասարկումը կազմակերպելը
Երևանում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները սահմանված են Երևանի ավագանու 24.10.2011թ. 312-Ն որոշմամբ: Համաձայն հաստատված կանոնների՝ տնային կենդանի պահելու համար անհրաժեշտ է համայնքից ստանալ թույլտվություն և հաշվառել կենդանուն: Հաշվառումը, ըստ կանոնների՝ նույն օրենքի 9-րդ կետի, պետք է կատարեն վարչական շրջանների ղեկավարները: Թեև այդ կանոնները գործել են վերջին 10 տարվա ընթացքում՝ սակայն դրանք զգալի ազդեցություն չեն ունեցել տնային կենդանիներ պահելու հաջողված ավանդույթ ձևավորելու տեսակետից: Երևանի քաղաքապետարանն սկսել է այդ կանոնների վերանայման գործընթաց, որի շնորհիվ նախատեսվում է ներդնել կենդանիների հստակ հաշվառման ժամանակակից համակարգ: Միաժամանակ քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում կառուցվում են շների առանձնացված զբոսայգիներ, ինչի շնորհիվ հանգստավայրերում, այգիներում և պուրակներում կապահովվի մարդկանց անվտանգությունը: Սկսած 2021թ. նոյեմբերից Երևանի 12 վարչական շրջաններում ներդրվել է տնային կենդանիների հաշվառման միասնական համակարգը, որը վերահսկվում և համակարգվում է աշխատակազմի բնապահպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից: 


Գյուղատնտեսական կենդանիներ
Բացի թափառող և տնային կենդանիներից՝ Երևանում առկա են նաև գյուղատնտեսական կենդանիներ, որոնք ենթակա են հաշվառման: Երևանի քաղաքապետարանը վարչական շրջանների միջոցով յուրաքանչյուր տարի հաշվառում է գյուղատնտեսական կենդանիներին: Համաձայն 2025թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալների՝ Երևանում առկա է 1307 խոշոր եղջերավոր անասուն, 456 խոզ, 3060 ոչխար, 4 այծ, 9 ձի, 204 ճագար, 2688 թռչուն և 761 մեղվաընտանիք: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իրագործում է Երևանի գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը:

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2026 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք