ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բնապահպանություն

Վարչության գործառույթներ
Բնապահպանություն

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Մայրաքաղաքը նախապատրաստվում է մարտյան շաբաթօրյակին


Ընթացքում է ծառերի գարնանային էտը, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: Մայրաքաղաքում սկսվել է սիզամարգերի խոտհունձը: Սիզամարգերի բարելավման համար ներկրվում է 10526 խմ բուսահող, պարարտացվում են այն տարածքները, որոնցում կակաչներ են տնկված:
Նախապատրաստվում է մարտի 31-ին կայանալիք ծառատունկ-շաբաթօրյակը:
Ծառատունկ է կազմակերպվելու հետևյալ վայրերում.
Շենգավիթ վարչական շրջան՝ «Կարմիր Բլուր»՝ 400 ծառ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Մալաթիայի պուրակ՝ 300 ծառ
Արաբկիր վարչական շրջան՝ Քանաքեռ ՀԷԿ, Բանավան թաղ.՝ 200 ծառ
Նար-Նորք վարչական շրջան՝ Հայորդաց տուն՝ 1000 ծառ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ «Հաղթանակ» զբոսայգի՝ 350 ծառ
Ծիծեռնակաբերդ՝ 400 ծառ
Տնկվելու են ակացիա, հացենի, սոսի, կաղնի, կատալպա, բարդի, նոճի, սյունաձև գիհի ծառատեսակներ և ծաղկող թփեր:

 

 

2018թ. հունվար, փետրվար 

 

Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով իրականացվում են վթարային ծառերի էտման աշխատանքները, որոնց նպատակն է ծառերը ձևավորել և տալ դեկորատիվ գեղեցիկ արտաքին տեսք, ինչպես նաև վերացնել վթարային իրավիճակը:
Փետրվարի 26-ից մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 20-ը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքներում իրականացվում են մաքրության աշխատանքներ: Սոսի և կաղնի ծառատեսակների տեղակայված վայրերում, որտեղ տերևաթափը շարունակվելու է մինչև մարտ ամիսը, մաքրության աշխատանքներն առավել հաճախակի են կատարվում նշված տարածքներում՝ տերևակույտերից զերծ մնալու համար:

 


2017թ. հուլիս. թարմացվում են սիզամարգերն ու ծաղկային տարածքները

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող շուրջ 1 մլն 200 հազար և վարչական շրջաններում աճեցված ևս 300 հազ. ծաղկասածիլները արդեն իսկ տեղադրվել են սիզամարգերում:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել է ծառերի կրապատումը, բուժումը:
Ընթացքում է խոտհունձը, բացի այդ փորվում, փխրեցվում, պարարտացվում է են սրզամարգերը և ծաղկապատ տարածքները:
Շոգով պայմանավորված՝ կանաչապատման ընկերություններն անցել են ոռոգման երկհերթ ժամանակացույցի:
Սիզամարգերի հողային շերտի բարելավման նպատակով փոխվում է հողի բերրի շերտը. տեղափոխվել և տեղադրվել է շուրջ 3000խմ բուսահող:
Ավարտվել է Սիլիկյան թաղամասի մայրուղային ոռոգման ցանցի անցկացման և Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում խորքային հորերի հորատումը: Վերջինս զգալիորեն կավելացնի ոռոգման ջրի ծավալը:
Հանրապետության, Ֆրանսիայի հրապարակներում, Մ. Մանուշյանի անվ., Խաչքարերի պուրակներում տեղադրվել են 55 նորաոճ ծաղկային կամպոզիցիաներ:

 

Հունիս. տնկվել է 1,5 մլն ծաղկասածիլ

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող շուրջ 1 մլն 200 հազար և վարչական շրջանների ուժերով աճեցված ևս 300 հազ. ծաղկասածիլներն արդեն իսկ տեղադրվել են սիզամարգերում:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել են ծառերի կրապատման, բուժման աշխատանքները, որոնց նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք տալն է:
Ընթացքում են լայնածավալ խոտհնձի, ծաղկանոցներում հողը փորելու, փխրեցման, պարարտացման և սնուցման միջոցառումները:
Հանրապետության, Ֆրանսիայի հրապարակներում, Մ. Մանուշյանի անվ., Խաչքարերի պուրակներում տեղադրվել են 55 նորաոճ ծաղկային կամպոզիցիաներ:

 

 

2017 մայիս. կծաղկապատվի 8 հեկտար

 

Այս տարի ներկրված և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ տեղափոխվում են սիզամարգեր: Դրանցից զատ վարչական շրջաններն իրենց ջերմոցներում և բաց հողատարածքներում աճեցնում են ծաղիկներ, և շուրջ 1 մլն ծաղկասածիլ էլ վարչական շրջանների ջերմոցներն են տրամադրում: Դեռևս նախորդ տարվանից շուրջ 250 հազար խորդենի տեսակի ծաղիկ տեղափոխել էին ձմեռանոց, որոնք ևս արդեն զարդարում են մայրաքաղաքի կանաչ գոտիները:
Այս տարի ընդհանուր առմամբ կծաղկապատվի 8 հա, մինչդեռ 2012թ. այդ տարածքն ընդամենը 5,8 հա էր:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման ծրագրով շարունակվել է ծառերի գարնանային կրապատումը։

 

 

 Միջազգային համագործակցություն

 

Երևան քաղաքի ավագանու 11.02.2014թ. հ. 119-Ա որոշմամբ Երևան քաղաքը 2014 թվականից հանդիսանում է «ICLEI-Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային բնապահպանական ասոցիացիայի անդամ։

 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն