ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կազմակերպական վարչություն

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևան քաղաքի ավագանու որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով, վարչության կանոնադրությամբ։

 

Վարչության գործառույթներն են.


1. Կազմակերպել և ապահովել Երևան քաղաքի ավագանու բնականոն գործունեությունը և օժանդակել Երևան քաղաքի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազամակերպմանը;

2. Նախապատրաստում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացնում Երևան քաղաքում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթները;

3. Նախապատրաստում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացնում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթները;

/Անվանափոխված տեղանունների ցանկ/

4. Տեղեկանքներ է տրամադրում Երևան քաղաքում անվանակոչված և վերանվանված փողոցների վերաբերյալ;

 

 

 

5. Քննարկում և համապատասխան ընթացք է տալիս Երևան քաղաքում հանրային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ ստացված իրազեկումներին;

6. Օժանդակում է Երևան քաղաքում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին;
7. Արձանագրում է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները, արձանագրություններն առաքում հանձնարարականների կատարողներին;
8. Նախապատրաստում և Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացնում «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ փաստաթղթերը:

9. Նախապատրաստում և Երևանի քաղաքապետի քննարկմանն է ներկայացնում Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու վերաբերյալ փաստաթղթերն ու նյութերը։

 

 

Լուսանկարներ